13:35  ,  9 հուլիսի, 2013

Վենուս Ուիլյամսը մտադիր է կորտ վերադառնալ US Open-ից առաջ

Այժմ ինձ ավելի լավ եմ զգում, հայտարարել է ամերիկացի թենիսիստ Վենուս Ուիլյամսը՝ խոսելով իր առողջական վիճակի մասին։

Հիշեցնենք, որ Վենուսը մեջքի վնասվածքի պատճառով ստիպված էր բաց թողնել Ուիմբլդոնի մրցաշարը։

 «Աշխատում եմ լավ մարզավիճակ ձեռք բերելու վրա։ Այժմ չեմ ցանկանում կորտ դուրս գալ, քանի որ լավ մարզավիճակում չեմ։

Կարծում եմ, որ կկարողանամ մասնակցել օգոստոսի մրցաշարերից մեկին՝ US Open-ից առաջ»,- Վենուս Ուիլյամսի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում