16:50  ,  8 հուլիսի, 2013

Յուրա Մովսիսյան. Ես պատրաստ եմ նոր մրցաշրջանին

Ես պատրաստ եմ նոր մրցաշրջանին, ասել է Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան թիմի նոր համազգեստի շնորհանդեսից հետո, փոխանցում է Sport-express-ը: Արտագնա հանդիպումներում «Սպարտակը» հանդես կգա սեւ համազսգեստով:

«Նոր համազգեստն ինձ դուր է գալիս: Ոճային է, գեղեցիկ եւ հիշվող: Հուսով եմ՝ այն մեզ ավելի շատ հաղթանակներր կբերի: Ես ձգտում եմ ամեն համազգեստով սլացիկ լինել: Այո սեւ գույնի մարզաշապիկով ամռանը հով չի լինի, սակայն պետք չէ չափազանցնել: Մենք խաղում են ընդամենը 90 րոպե, եւ դա այդքան էլ շատ չէ: Կարելի է դիմանալ:

Ես ինձ պատրաստ եմ զգում նոր մրցաշրջանին: Մենք անցկացրինք չորս գերազանց նախապատրաստական հանդիպումներ: «Դինամոյի» եւ «Շախտյորի» հետ հանդիպումներն ինձ դուր եկան: Դոնեցկում եւ Կիեւում մենք ունեինք աջակիցներ: Քիչ թիմեր աշխարհում կարող են հպարտանալ այդպիսի ժողովրդականությամբ»,- ասել է Յուրա Մովսիսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում