16:50 8 հուլիսի, 2013Ես պատրաստ եմ նոր մրցաշրջանին, ասել է Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան թիմի նոր համազգեստի շնորհանդեսից հետո, փոխանցում է Sport-express-ը: Արտագնա հանդիպումներում «Սպարտակը» հանդես կգա սեւ համազսգեստով:
«Նոր համազգեստն ինձ դուր է գալիս: Ոճային է, գեղեցիկ եւ հիշվող: Հուսով եմ՝ այն մեզ ավելի շատ հաղթանակներր կբերի: Ես ձգտում եմ ամեն համազգեստով սլացիկ լինել: Այո սեւ գույնի մարզաշապիկով ամռանը հով չի լինի, սակայն պետք չէ չափազանցնել: Մենք խաղում են ընդամենը 90 րոպե, եւ դա այդքան էլ շատ չէ: Կարելի է դիմանալ:
Ես ինձ պատրաստ եմ զգում նոր մրցաշրջանին: Մենք անցկացրինք չորս գերազանց նախապատրաստական հանդիպումներ: «Դինամոյի» եւ «Շախտյորի» հետ հանդիպումներն ինձ դուր եկան: Դոնեցկում եւ Կիեւում մենք ունեինք աջակիցներ: Քիչ թիմեր աշխարհում կարող են հպարտանալ այդպիսի ժողովրդականությամբ»,- ասել է Յուրա Մովսիսյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.