12:12  ,  12 ապրիլի, 2012

Նիկոլա Անելկան` խաղացող մարզիչ

Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող, 33-ամյա Նիկոլա Անոլկան դարձել է չինական «Շանհայ Շենհուա» ակումբի խաղացող մարզիչը:

Անելկան կօգնի թիմի գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Ժան Տիգանային հաղթահարել խաղային ճգնաժամը, գրում է L`Equipe-ը:

Հիշեցնենք, որ Անելկան «Շանհայ» է տեղափոխվել է Լոնդոնի «Չելսիից» 2011թ. դեկտեմբերին` կնքելով երկու տարվա պայմանագիր: Դեկտեմբերից Անելկայի թիմը չինական Սուպերլիգայում հինգ խաղերից հաղթել է միայն երկուսում:

Այս պահին «Շանհաայ Շենհուան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով