10:38  ,  12 ապրիլի, 2012

Մեկնարկեց Սթենլիի Գավաթի 1/8 եզրափակիչը

Հոկեյի ազգային լիգայում մեկնարկել է փլեյ-օֆֆը: Սթենլիի Գավաթի 1/8 եզրափակիչում Եվգենի Մալկինի «Պիտսբուրգը» տանը 3:4 հաշվով պարտվեց «Ֆիլադելֆիային»:

Հյուրերի ռուս դարպասապահ Իլյա Բրիզգալովը հետ մղեց 25 նետում:

Օրվա առաջին աստղ ճանաչվեց «Ֆիլադելֆիայի» հարձակվող Դենի Բրիերը, որը երկու տափօղակ ուղարկեց «Պիտսբուրգի» դարպասը:

Երկրորդ լավագույնն է ճանաչվել «Նեշվիլի» ռմբարկու Գաբրիել Բուրկը, որը նույնպես դարձավ դուբլի հեղինակ «Դետրոյտի» հետ խաղում:

Երրորդ աստղ է ճանաչվել «Լոս Անջելեսի» խաղացող Դաստին Պեներան, որը «Վանկուվերի» դեմ խաղում դարձել է հաղթական գոլի հեղինակ:


Սթենլիի Գավաթ. 1/8 եզրափակիչ

«Վանկուվեր» - «Լոս Անջելես»` 2:4 (1:1, 1:1, 0:2)

Շարքում 1:0 հաշվով հաղթում է «Լոս Անջելեսը» 

«Պիտսբուրգ» - «Ֆիլադելֆիա»` 3:4 (առաջին օվերթայմում) (3:0, 0:1, 0:2, 0:1)

Շարքում 1:0 հաշվով հաղթում է «Ֆիլադելֆիան»

«Նեշվիլ» - «Դետրոյտ»` 3:2 (1:0, 1:1, 1:1)

Շարքում 1:0 հաշվով հաղթում է «Նեշվիլը»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում