02:25  ,  12 ապրիլի, 2012

«Չելսին» կխաղա MLS-ի աստղերի թիմի հետ

Անգլիական «Չելսին» ընկերական հանդիպում կանցկացնի Ամերիկյան ֆուտբոլային լիգայի (MLS) աստղերի թիմի հետ, գրում է sports.ru-ն:

Հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին Ֆիլադելֆիայում: Ամերիկյան թիմի կազմը դեռեւս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ MLS-ում են հանդես գալիս այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Թիերի Անրին, Դեյվիդ Բեքհեմը, Ռաֆայել Մարկեսը, Ռոբի Կինը եւ այլոք:

«Չելսին» երկորդ անգամ կհանդիպի MLS-ի աստղերի թիմի հետ: Նմանատիպ խաղ կայացել է նաեւ 2006 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում