01:35  ,  12 ապրիլի, 2012

Երրորդ լիգայի թիմը դուրս եկավ Ֆրանսիայի Գավաթի եզրափակիչ

Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կհանդիպեն «Լիոնն» ու երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Կեւիլին»:

Կիսազերափակիչում «Կեւիլին» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Ռենին»:

Հանդիպման 6-րդ րոպեին «Կեւիլին» գոլ բաց թողեց, սակայն երկրորդ խաղակեսում երկու անգամ գրավեց «Ռենի» դարպասը՝ տանելով կամային հաղթանակ:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում «Կեւիլին» հաղթել էր «Մարսելին»:

Ֆրանսիայի գավաթ. կիսաեզրափակիչ

«Կեւիլի» - «Ռեն»՝ 2:1

Օրե 64, Լոպ 90 – Ֆերե 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում