00:19  ,  12 ապրիլի, 2012

«Մետալուրգը» կիսաեզրափակիչում է

Դոնեցկի «Մետալուրգը» նվազագույն հաշվով հաղթեց Լուգանսկի «Զարյային» եւ դուրս եկավ Ուկրաինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Լուգանսկում կայացած քառորդ եզրափակիչ հանդիպման հիմական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում «Զարյայի» նիգերիացի հարձակվող Լակի Իդախորը գլխի հարվածով գրավեց սեփական դարպասը՝ հաղթանակ պարգեւելով «Մետալուրգին»:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Գեւորգ Ղազարյանն եւ Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգի» մեկնարկային կազմում էին եւ մասնակցեցին ամբողջ հանդիպմանը:

Ուկրաինայի Գավաթ. 1/4 եզրափակիչ

«Զարյա» - «Մետալուրգ»՝ 0:1

Լակի Իդախոր, 108 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում