10:46  ,  29 հունիսի, 2013

2 միլիոն մարդ մասնակցեց «Չիկագոյի» տոնական երթին (ֆոտո)

Հոկեյի ազգային լիգայի (NHL) Սթենլիի գավաթի խաղարկությունում «Չիկագո Բլեկհոուկսի» հաղթանակը տոնելու երթը տեղի ունեցավ Չիկագոյում։

Տոնական երթին մասնակցեց  մոտ 2 միլիոն մարդ, հաղորդում է ESPN-ը։

 Հիշեցնենք, որ Սթենլիի Գավաթի եզրափակիչ շարքում «Չիկագոն» 4։2 հաշվով հաղթեց «Բոստոնին» եւ պատմության մեջ 5-րդ անգամ նվաճեց Սթենլիի Գավաթը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում