Հունիսի 23-ին Հենրիխ Մխիթարյանը չմիացավ «Շախտյորի» հավաքին, թեեւ պարտավոր էր դա անել, «Спорта День за Днем»-ի թղթակցի հետ հունիսի 24-ի երեկոյան կայացած զրույցում ասել է ուկրաինական թիմի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը:
«Թե ինչ պատճառով Հենրիխ Մխիթարյանը չի միացել թիմին՝ մենք չգիտենք: Եթե Մխիթարյանն առաջիկայում չհայտնվի թիմում, ստիպված կլինենք տուգանել նրան: Նա ոչ մի կոնտակտ «Լիվերպուլի» հետ չունի: Վստահ եմ, որ «Լիվերպուլի» հետ Մխիթարյանի բանակցությունների մասին լուրերը ընդամենը խոսակցություններ են: «Շախտյորը» Մխիթարյանի վերաբերյալ «Լիվերպուլից» առաջարկ չի ստացել: Որեւէ ենթադրություն չունեմ, թե ինչու է Մխիթարյանն իրեն այսպես պահում: Այդ մասին նրան հարցրեք: Հաստատ գիտեմ, որ նա կոնֆլիկտներ չի ունեցել թիմակիցների եւ մարզիչների հետ: «Շախտյորը» լքելու ցանկության մասին մենք նրանից չենք լսել: Այդ պատճառով նրա վարքի մասին բոլոր հարցերով դիմեք Մխիթարյանին»,- ասել է «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հունիսի 22-ին Ֆեյսբուքում տարածած հայտարարությունում նշել էր, որ շարունակում է հանգստանալ Փարիզում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:58 , 1 նոյեմբերի
01:42 , 1 նոյեմբերի
23:29 , 31 հոկտեմբերի
23:22 , 31 հոկտեմբերի 
23:06 , 31 հոկտեմբերի
22:46 , 31 հոկտեմբերի 
21:59 , 31 հոկտեմբերի
20:56 , 31 հոկտեմբերի 
19:59 , 31 հոկտեմբերի
19:17 , 31 հոկտեմբերի