12:59  ,  11 ապրիլի, 2012

Իսպանացիների խաղարկողը բաց կթողնի Օլիմպիական խաղերը

Բասկետբոլի Իսպանիայի հավաքականի եւ ամերիկյան «Մինեսոտա» ակումբի առաջատար խաղացող Ռիկի Ռուբիոն չի մասնակցի 2012թ. Լոնդոնում կայանալիք Օլիմպիոկան խաղերին։ Այդ մասին Minneapolis Star-Tribune-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուբիոն։

21-ամյա բասկետբոլիստը ենթարկվել է ծնկի վիրահատության եւ այլեւս խաղադաշտ դուրս չի գա NBA-ի ընթացիկ առաջնությունում։

Իսպանացի պաշտպանի վերականգնման համար կպահանջվի 6-9 ամիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում