09:51  ,  20 հունիսի, 2013

Սթենլիի Գավաթ. «Չիկագոն» հաղթեց «Բոստոնին» եւ հավասարեցրեց շարքի հաշիվը

Հոկեյի ազգային լիգայի (NHL) Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչի 4-րդ խաղում «Չիկագոն» հաղթեց «Բոստոնին»՝ 6։5։

Այս հաղթանակի շնորհիվ «Չիկագոն» հավասարեցրեց շարքի հաշիվը՝ 2։2։

Հանդիպման աստղեր են ճանաչվել Սիբրուկը («Չիկագո»), Բերժերոնը («Բոստոն») եւ Կեյնը («Չիկագո»)։

Հիշեցնենք, որ 5-րդ խաղը կանցկացվի հունիսի 22-ին։

NHL. Փլեյ-օֆֆ, եզրափակիչ

«Բոստոն» - «Չիկագո»՝ 5։6 (1։1, 2։3, 2։1, 0;1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս