10:46  ,  17 փետրվարի, 2012

NHL. «Ֆիլադելֆիան» հաղթում է, «Նյու Յորքը» պարտվում է

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում փետրվարի 16-ին կայացան հերթական հանդիպումները։

Արեւելյան գոտու առաջատար «Նյու Յորք Ռեյնջերսը» սեփական սառույցի վրա 2։4 հաշվով պարտվեց «Չիկագոյին»։

«Վինիպեգ Ջետսը» բուլիտներով հաղթեց «Մինեսոտային»՝ 4։3։ «Ջետսի» ռուս հարձակվող Ալեքսանդր Բուրմիստրովը երկու միավոր վաստակեց (գոլ+փոխանցում)։

«Տամպա Բեյը» 6։5 հաշվով պարտության մատնեց «Սան Խոսեին»։ «Տամբա Բեյի» կազմում հիանալի խաղ ցուցադրեց Ստիվեն Ստեմկոսը, ով դարձավ երկու գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ։

Արեւելյան գոտու չորրորդ տեղում գտնվող «Ֆիլադելֆիան» 7։2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բաֆալոյի» նկատմամբ։

NHL. Կանոնավոր առաջնություն

«Նյու Յորք Ռեյնջերս» - «Չիկագո»՝ 2։4

«Ֆիլադելֆիա» - «Բաֆալո»՝ 7։2

«Տամպա Բեյ» - «Սան Խոսե»՝ 6։5

«Սենտ Լուիս» - «Նյու Յորք Այլենդերս»՝ 5։1

«Մինեսոտա» - «Վինիպեգ»՝ 3։4

«Լոս Անջելես» - «Ֆինիքս»՝ 0։1 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս