10:55  ,  13 հունիսի, 2013

Սթենլիի Գավաթ. «Չիկագոն» հաղթեց «Բոստոնին»

Հոկեյի ազգային լիգայի (NHL) Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին խաղում «Չիկագոն» տանը պարտության մատնեց «Բոստոնին»։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 3։3։ Միայն լրացուցիչ ժամանակի 3-րդ քառորդում «Չիկագոյին» հաջողվեց առաջ անցնել ու հաղթել՝ 4։3։

Հանդիպման աստղեր են ճանաչվել Շոուն («Չիկագո»), Լուչիչը («Բոստոն») եւ Խոսան («Չիկագո»)»

Երկրորդ խաղը կանցկացվի հունիսի 15-ին, երրորդը՝ 17-ին, չորրորդը՝ 19-ին։

NHL. Փլեյ-օֆֆ, եզրափակիչ 

«Չիկագո» - «Բոստոն»՝ 4։3 (լրացուցիչ ժամանակում) (0։1, 1։1, 2։1, 0։0, 0։0, 1։0) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում