13:24  ,  10 ապրիլի, 2012

ՖԻՖԱ-ն պարտադրում է ֆուտբոլային ակումբներին

ՖԻՖԱ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ պարտադրելով բոլոր ակումբներին՝ թույլ տալ ֆուտբոլիստներին՝ մասնակցելու 2012թ. Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարին, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ օլիմպիական ոսկե մեդալի համար կպայքարեն 16 ֆուտբոլային թիմեր։ Ֆուտբոլի մրցաշարը կանցկացվի հուլիսի 25-ից օգոստոսի 11-ը։ Հավաքականների կազմերում կարող են հայտավորվել 23 տարեկանից ցածր ֆուտբոլիստներ, ինչպես նաեւ երեք խաղացողներ առանց տարիքային սահմանափակման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում