10:12  ,  8 հունիսի, 2013

Սթենլիի Գավաթ. «Բոստոնը» եզրափակիչում է

Հոկեյի ազգային լիգայի Սթենլիի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բոստոնը» 4-րդ անգամ անընդմեջ հաղթեց «Պիտսբուրգին»՝ 1։0 եւ դուրս եկավ եզրափակիչ։

Հանդիպման ընթացքում բացահայտ առավելություն ունեին հյուրերը, սակայն չկարողացան իրացնել պահերը։ «Բոստոնի» հոկեյիստ Մաքվեյդը վերջակետ դրեց հանդիպմանը՝ դառնալով հանդիպման միակ եւ հաղթական գոլի հեղինակ։

Հանդիպման երեք աստղերը «Բոստոնից» են՝ Մաքվեյդ, Ռասկ եւ Խառա։   

NHL. Արեւելյան կոնֆերենցիա 

Եզրափակիչ, չորրորդ հանդիպում

«Բոստոն Բրյուինզ» - «Պիտսբուրգ Պինգվինզ»՝ 1։0 (0։0, 0։0, 1։0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս