10:55  ,  6 հունիսի, 2013

Սթենլիի Գավաթ. «Բոստոնը» երրորդ անգամ հաղթում է «Պիտսբուրգին»

Հոկեյի ազգային լիգայի Սթենլիի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բոստոնը» երրորդ անգամ անընդմեջ հաղթեց «Պիտսբուրգին»՝ 2։1։ Շարքի հաշիվը 3։0 է։

Օրվա առաջին աստղ է ճանաչվել «Բոստոնի» դարպասապահ Տուուկա Ռասկը, ով 54 նետումներից հետ է մղել 53-ը։

Երկրորդ աստղ է ճանաչվել «Բոստոնի» հարձակվող Պատրիս Բերժերոնը՝ լրացուցիչ ժամանակում դառնալով հաղթական գոլի հեղինակ։

Երրորդ աստղ է ճանաչվել հյուրերի դարպասապահ Թոմաշ Վոկոունը, ով 40 նետումից հետ է մղել 38-ը։

NHL. Արեւելյան կոնֆերենցիա 

Եզրափակիչ, երրորդ հանդիպում

«Բոստոն Բրյուինզ» (Բոստոն) - «Պիտսբուրգ Պինգվինզ» (Պիտսբուրգ)՝ 2։1 (1։0, 0։1, 0։0, 1։0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս