12:03  ,  4 հունիսի, 2013

Սթենլիի Գավաթ. «Բոստոնը» կրկին հաղթում է «Պիտսբուրգին»

Հոկեյի ազգային լիգայի Սթենլիի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բոստոնը» երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց «Պիտսբուրգին»՝ 6։1։ Շարքի հաշիվը 2։0 է։ Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին։

Օրվա առաջին աստղ է ճանաչվել Բրեդ Մարշանը, ով դարձել է դուբլի հեղինակ։

Երկրորդ աստղ է ճանաչվել Նատան Հորթոնը, ով հավաքել է 2 միավոր (1 գոլ եւ 1 գոլային փոխանցում)։

Երրորդ աստղ է ճանաչվել Պատրիս Բերժերոնը՝ հավաքելով 2 միավոր։

NHL. Արեւելյան կոնֆերենցիա 

Եզրափակիչ, երկորդ հանդիպում

«Պիտսբուրգ Պինգվինզ» (Պիտսբուրգ) - «Բոստոն Բրյուինզ» (Բոստոն)- 1։6 (1։4, 0։0, 0։2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում