18:39  ,  9 ապրիլի, 2012

Վարուժան Հակոբյանը` Ֆիլադելֆիայի մրցաշարի երկրորդ մրցանակակիր

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ) Ֆիլադելֆիայում ավարտված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ նվաճեց երկրորդ մրցանակը: Նա միայն կես միավոր հետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Մագեշ Պանչանատանից (Հնդկաստան): 

Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը (Չեխիա) Գերմանիայի Նորդերշտադտ քաղաքում անցկացվող մրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 5 միավոր: Նա մեկ միավոր է հետ առաջատարներից` գրոսմայստերներ Լասլո Գոնդայից (Հունգարիա) եւ Արթուրս Նեյկսանսից (Լատվիա): 

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը եւ տասը այլ հայ շախմատիստներ ապրիլի 9-15-ը մասնակցում են Ռուսաստանի թիմային առաջնությանը: Մովսիսյանը խաղում է «Սանկտ Պետերբուրգ» ակումբի կազմում: Դեսնոգորսկի «Ատոմ» թիմի վեց հիմնական անդամներից հինգը հայեր են (Պողոս Նահապետյան, Բենիամին Գալստյան, Վարդգես Թովմասյան, Սարգիս Մանուկյան, Գեորգի Պողոսյան), հաղորդում է Armchess.am-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News