10:42  ,  30 մայիսի, 2013

Սթենլիի գավաթ. Կիսաեզրափակիչում՝ «Չիկագո» – «Լոս Անջելես»

«Չիկագոն» դուրս եկավ Հոկեյի ազգային լիգայի Սթենլիի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Լոս Անջելեսի» հետ: 1/4 եզրափակիչի 7-րդ «Չիկագոն» 2:1 հաշվով պարտության մատնեց «Դետրոիտին»՝ հաղթելով ընդհանուր շարքում՝ 4:3:

Օրվա առաջին աստղ է ճանաչվել «Չիկագոյի» հարձակվող Բրենտ Սիբրուկը, ով լրացուցիչ ժամանակում խփեց հաղթական բուլիտը:

NHL. Փլեյ-օֆֆ, 1/4 եզրափակիչ 

«Չիկագո» – «Դետրոիտ»՝ 2:1 (լրացուցիչ ժամանակում) (0:0, 1:0, 0:1, 1:0)

 Շարքի հաշիվը՝ 4:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում