Արաս Օզբիլիսը մնում է «Կուբանում», ասել է Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Կուչուկը: Բելառուս մասնագետը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի՝ «Կուբանից» հեռանալու մասին լուրերը:
«Իմ ունեցած տվյալների համաձայն՝ Արասը մնում է «Կուբանում»: Ինչպես հասկանում եմ, թիմից կհեռանա Նիկուլաեն, ում պայմանագրի ժամկետը լրանում է»,- Կուչուկի խոսքը մեջբերում է «Спорт Экспресс»-ը:
Վերջերս ռուսական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են Մոսկվայի «Սպարտակը», «Դինամոն», Մախաչկալայի «Անժին» ու Կազանի «Ռուբինը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում