09:10 28 մայիսի, 2013Արաս Օզբիլիսը մնում է «Կուբանում», ասել է Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Կուչուկը: Բելառուս մասնագետը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի՝ «Կուբանից» հեռանալու մասին լուրերը:
«Իմ ունեցած տվյալների համաձայն՝ Արասը մնում է «Կուբանում»: Ինչպես հասկանում եմ, թիմից կհեռանա Նիկուլաեն, ում պայմանագրի ժամկետը լրանում է»,- Կուչուկի խոսքը մեջբերում է «Спорт Экспресс»-ը:
Վերջերս ռուսական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են Մոսկվայի «Սպարտակը», «Դինամոն», Մախաչկալայի «Անժին» ու Կազանի «Ռուբինը»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.