Չեմ մտածել կարիերաս այլ ակումբում շարունակելու մասին, ասել է Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճած Կրասնոդարի «Կուբանի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: 23-ամյա ֆուտբոլիստն անդրադարձել է իր` այլ ակումբ տեղափոխվելու մասին լուերին:
«Չեմ մտածել կարիերաս այլ ակումբում շարունակելու մասին: Ես երջանիկ եմ «Կուբանում»,- Օզբիլիսի խոսքը փոխանցում է «Р-Спорт»-ը:
Ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են Մոսկվայի «Սպարտակը», «Դինամոն», Մախաչկալայի «Անժին» ու Կազանի «Ռուբինը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում