09:10  ,  22 մայիսի, 2013

Վալերի Կարպին. Յուրա Մովսիսյանը դեռ լիովին չի վերականգնվել

Ինչ-որ տեղ ռիսկի դիմեցինք՝ «Կրասնոդարի» դեմ խաղում Յուրա Մովսիսյանին դուրս բերելով խաղադաշտ, հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: Ռուս մասնագետը խոսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի առողջական վիճակի մասին:

«Յուրան դեռ լիովին չի վերականգնվել, եւ մենք հասկանում էինք, որ նրան խաղադաշտ դուրս բերելով՝ ինչ-որ տեղ ռիսկի էինք դիմում: Իսկ մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո Յուրայի ոտքը թեթեւ ցավում էր»,- Կարպինի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» նախապատրաստվում է Ռուսաստանի առաջնության վերջին տուրի՝  «Ալանիայի» դեմ խաղին, որը կկայանա մայիսի 26-ին Մոսկվայում:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Յուրա Մովսիսյանը դարձել է 13 գոլի հեղինակ եւ «Կրասնոդարի» բրազիլացի հարձակվող Վանդերսոնի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում