09:10 22 մայիսի, 2013Ինչ-որ տեղ ռիսկի դիմեցինք՝ «Կրասնոդարի» դեմ խաղում Յուրա Մովսիսյանին դուրս բերելով խաղադաշտ, հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: Ռուս մասնագետը խոսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի առողջական վիճակի մասին:
«Յուրան դեռ լիովին չի վերականգնվել, եւ մենք հասկանում էինք, որ նրան խաղադաշտ դուրս բերելով՝ ինչ-որ տեղ ռիսկի էինք դիմում: Իսկ մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո Յուրայի ոտքը թեթեւ ցավում էր»,- Կարպինի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:
Հիշեցնենք, որ «Սպարտակը» նախապատրաստվում է Ռուսաստանի առաջնության վերջին տուրի՝ «Ալանիայի» դեմ խաղին, որը կկայանա մայիսի 26-ին Մոսկվայում:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Յուրա Մովսիսյանը դարձել է 13 գոլի հեղինակ եւ «Կրասնոդարի» բրազիլացի հարձակվող Վանդերսոնի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.