19:22  ,  15 մայիսի, 2013

Սլավոլյուբ Մուսլին. Շատ դժվար է խաղալ Յուրա Մովսիսյանի պես ուժեղ ֆուտբոլիստների դեմ

Չեմ ասի, որ չէի ցանկանա Յուրա Մովսիսյանին տեսնել մեր դեմ խաղալիս, հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը: Սերբ մասնագետը, խոսելով մայիսի 18-ին կայանալիք «Կրասնոդար» - «Սպարտակ» խաղի մասին, անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին, ով 2011-2012-ը հանդես է եկել կրասնոդարյան ակումբում:

«Շատ դժվար է խաղալ Յուրա Մովսիսյանի պես ուժեղ ֆուտբոլիստների դեմ: Սակայն մրցակիցն այլ վտագնավոր հաղձակվողներ նույնպես ունի: Չեմ ասի, որ չէի ցանկանա Յուրային տեսնել մեր դեմ խաղալիս: Ընդհանուր առմամբ, դա մեր խնդիրը չէ: Մեր խնդիրը ոչ թե Յուրային հաղթել է, այլ՝ «Սպարտակին»,- Մուլսինի խոսքը մեջբերում է sportbox.ru-ն: 

Հիշեցնենք, որ Մովսիսյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Սպարտակի» նախորդ 3 խաղերը: Ամենայն հավանականությամբ, 25-ամյա հարձակվողը կկարողանա մասնակցել իր նախկին թիմի դեմ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով