19:22 15 մայիսի, 2013Չեմ ասի, որ չէի ցանկանա Յուրա Մովսիսյանին տեսնել մեր դեմ խաղալիս, հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը: Սերբ մասնագետը, խոսելով մայիսի 18-ին կայանալիք «Կրասնոդար» - «Սպարտակ» խաղի մասին, անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին, ով 2011-2012-ը հանդես է եկել կրասնոդարյան ակումբում:
«Շատ դժվար է խաղալ Յուրա Մովսիսյանի պես ուժեղ ֆուտբոլիստների դեմ: Սակայն մրցակիցն այլ վտագնավոր հաղձակվողներ նույնպես ունի: Չեմ ասի, որ չէի ցանկանա Յուրային տեսնել մեր դեմ խաղալիս: Ընդհանուր առմամբ, դա մեր խնդիրը չէ: Մեր խնդիրը ոչ թե Յուրային հաղթել է, այլ՝ «Սպարտակին»,- Մուլսինի խոսքը մեջբերում է sportbox.ru-ն:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Սպարտակի» նախորդ 3 խաղերը: Ամենայն հավանականությամբ, 25-ամյա հարձակվողը կկարողանա մասնակցել իր նախկին թիմի դեմ խաղին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.