14:08  ,  14 մայիսի, 2013

Արսեն Չիլինգարյանը մահացել է Ֆրանսիայում

Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո Ֆրանսիայում մահացել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, Երեւանի «Արարատի» նախկին պաշտպան Արսեն Չիլինգարյանը, ով վերջին տարիներին ապրում էր Գրենոբլ քաղաքում:

Արսեն Չիլինգարյանը «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ Բարձրագույն խմբում, իսկ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո անցել էր մարզչական աշխատանքի: Արսեն Չիլինգարյանն աշխատել է նաեւ անկախ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ նրա վերջին ակումբ եղել է Երեւանի «Ուլիսը»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցել է Արսեն Չիլինգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, հայտնում է ՀՖՖ կայքը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում