14:08 14 մայիսի, 2013Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո Ֆրանսիայում մահացել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, Երեւանի «Արարատի» նախկին պաշտպան Արսեն Չիլինգարյանը, ով վերջին տարիներին ապրում էր Գրենոբլ քաղաքում:
Արսեն Չիլինգարյանը «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ Բարձրագույն խմբում, իսկ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո անցել էր մարզչական աշխատանքի: Արսեն Չիլինգարյանն աշխատել է նաեւ անկախ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ նրա վերջին ակումբ եղել է Երեւանի «Ուլիսը»:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցել է Արսեն Չիլինգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, հայտնում է ՀՖՖ կայքը:
Ֆոտո՝ ՀՖՖ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.