10:28  ,  13 մայիսի, 2013

Սթենլիի Գավաթ. «Դետրոյտը» քառորդ եզրափակիչում է

«Դետրոյտը» դուրս է եկել տափօղակով հոկեյի Սթենլիի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակիչի շարքի 7-րդ խաղում «Դետրոյտը» 3:2 հաշվով պարտության մատնեց «Անահայմին»:

Օրվա լավագույն խաղացող է ճանաչվել «Նյու Յորք Ռեյնջերսի» դարպասապահ Հենրիկ Լունդկվիստը, որը «Վաշինգտոնի» դեմ խաղում հետ է մղել մրցակցի բոլոր՝ 30 նետումները:

Սթենլիի Գավաթ. Փլեյ-օֆֆի 1/8 եզրափակիչ

«Նյու Յորք Ռեյնջերս» - «Վաշինգտոն»՝ 1:0 (0:0, 1:0, 0:0)

Շարքի հաշիվը՝ 3:3

«Տորոնտո» - «Բոստոն»՝ 2:1 (0:0, 0:0, 2:1)

 Շարքի հաշիվը՝ 3:3

«Անահայմ» - «Դետրոյտ»՝ 2:3 (1:2, 0:1, 1:0)

Շարքում «Դետրոյը» հաղթեց 4:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում