10:46  ,  7 մայիսի, 2013

Սթենլիի Գավաթ. 1/8 եզրափակիչի արդյունքները

Հոկեյի ազգային լիգայի Սթենլիի գավաթի խաղարկությունում շարունակվում են փլեյ-օֆֆի 1/8 եզրափակիչի հանդիպումները: Հերթական խաղային օրվա լավագույն հոկեյիստ է ճանաչվել «Նյու Յորք Ռեյնջերսի» հարձակվող Դերիկ Բրասարը, որը մեկ անգամ գրավել է «Վաշինգտոնի» դարպասը եւ կատարել է երկու արդյունավետ փոխանցում:

NHL. Փլեյ-օֆֆ, 1/8 եզրափակիչ

«Տորոնտո» - «Բոստոն»՝ 2:5 (0:1, 1:3, 1:1)

Շարքում «Բոստոնը» հաղթում է 2:1 հաշվով

«Նյու Յորք Ռեյնջերս» - «Վաշինգտոն»՝ 4:3 (1:1, 1:1, 2:1)

Շարքում «Վաշինգտոնը» հաղթում է 2:1 հաշվով

«Դետրոյտ» - «Անահայմ»՝ 3:2 (առաջին օվերթայմում) (0:1, 0:0, 2:1, 1:0)

Շարքի հաշիվը՝ 2:2

«Լոս Անջելես» - «Սենթ Լուիս»՝ 4:3 (2:2, 0:1, 2:0)

Շարքի հաշիվը՝ 2:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս