10:04 2 մայիսի, 2013Յուրա Մովսիսյանի վերականգնումը նորմալ է ընթանում, ասել է Մոսկվայի «Սպարտակի» բժիշկ Միխայիլ Վարդապետովը, ով պատմել է Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվողի առողջական վիճակի մասին:
«Յուրա Մովսիսյանի վերականգնումը նորմալ է ընթանում: Մայիսի 1-ին Յուրան մարզման մի մասն անցկացրեց թիմի ընդհանուր խմբում: Սակայն չի կարելի միանշանակ բացառել, որ վնասվածքը չի կրկնվի, եթե վաղը նա խաղադաշտ դուրս գա»,- բժշկի խոսքը մեջբերում է BobSoccer.ru-ն:
Մայիսի 3-ին «Սպարտակն» արտագնա խաղում ուժերը կչափի Սարանսկի «Մորդովիայի» հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.