11:01  ,  25 ապրիլի, 2013

Բալոտելիի գործակալը կարող է 3 միլիոն ֆունտ աշխատել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերից

Իտալացի հայտնի գործակալ Մինո Ռայոլան կարող է մեծ գումար աշխատել Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ եվրոպական բարձրակագ ակումբ տեղափոխվելու գործարքից:

Metro-ն գրում է, որ վերջերս Ռայոլան պայմանագիր է կնքել «Շախտյորի» լավագույն ռմբարկուին հետ: Մխիթարյանին ձեռք բերելու գլխավոր հավակնորդն անգլիական «Լիվերպուլն» է: Եթե Անգլիայի 18-ակի չեմպիոնը 20 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք բերի 24-ամյա Մխիթարյանին, ապա Ռայոլան այդ գործարքից կաշխատի 3 միլիոն ֆունտ ստերլինգ:

«Շախտյորը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:

Մինո Ռայոլան աշխատում է Եվրոպայի առաջատար ակումբների հետ: Նրա հետ համագործակցում են մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Զլատան Իբրահիմովիչն ու Մարիո Բալոտելին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում