21:50  ,  20 ապրիլի, 2013

Մադրիդի «Ռեալի» հաղթանակով

Իսպանական Պրիմերայի 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ոչ ուժեղագույն կազմով «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում 3:1 հաշվով առավելության հասավ սեւիլիական «Բետիսի» նկատմամբ:

Խաղի հաշիվը 45-րդ րոպեին բացեց Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը, իսկ ընդմիջումից 12 րոպե անց Քարիմ Բենզեման կրկնապատկեց Արքայական ակումբի առավելությունը: 73-րդ րոպեին «Բետիսի» իսպանացի հարձակվող Խորխե Մոլինան 11 մետրանոց հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հյուրերին չհաջողվեց խուսափել պարտությունից: Վերջին րոպեին Օզիլը դարձավ նաեւ դուբլի հեղինակ՝ վերջակետ դնելով խաղին:

Ժոզե Մոուրինյոյի թիմը 71 միավորով երկրորդ տեղում է, բայց 10 միավոր զիջում է մեկ խաղ պակաս անցկացրած «Բարսելոնային»: «Բետիսը» 47 միավորով 7-րդն է:

Իսպանիայի առաջնություն. 32-րդ տուր

«Ռեալ» - «Բետիս»՝ 3:1

Մեսութ Օզիլ, 45, 90, Քարիմ Բենզեմա, 57 – Խորխե Մոլինա, 73 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում