13:36  ,  20 ապրիլի, 2013

Անատոլի Բիշովեց. Վագներ Լավն ու Յուրա Մովսիսյանը երկու հզոր ռմբարկուներ են

Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի ԲԿՄԱ - «Սպարտակ» հանդիպումից առաջ թիմերի երկու գլխավոր հարձակվողների որակների մասին խոսել է Կիեւի «Դինամոյի» եւ ԽՍՀՄ հավաքականի նախկին հարձակվող, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Անատոլի Բիշովեցը, փոխանցում է Rusfootball.info-ն:

«Վագներ Լավն ու Յուրա Մովսիսյանն իսկապես երկու հզոր ռմբարկուներ են, որոնք անհատական վարպետության եւ սուր գոլային հոտառության շնորհիվ իրենց թիմերի գլխավոր հարվածային ուժն են: Բրազիլացին այժմ ավելի բազմազան է գործում, եւ դա ուժեղացրել է նրա խաղը»,- ասել է 66-ամյա Անատոլի Բիշովեցը:

ԲԿՄԱ-ն 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Սպարտակը» չորրորդն է՝ առաջատարին զիջելով 16 միավոր: Ռուսաստանի առաջնությունն ավարտվում է մայիսի 26-ին՝ 30-րդ տուրի հանդիպումներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում