Ապրիլի 19-ին նախատեսված Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության «Բոստոն» - «Պիտսբուրգ» հանդիպումը հետաձգվել է եւ տեղի կունենա մեկ օր ուշ, հաղորդում է NHL-ի կայքը: Բոստոնում ու եւս վեց քաղաքներում հայտարարված է արտակարգ դրություն:
Բոստոնի եւ մեգապոլիսին հարակից վեց քաղաքներում արտակարգ դրության ռեժիմը կապված է Բոստոնի մարաթոնյան վազքի ժամանակ իրականացրած ահաբեկչության հետ: Այժմ հետախուզման մեջ է 19-ամյա Ջոխար Ցարնաեւը, որը գլխավոր կասկածյալն է:
Այս շաբաթ «Բոստոնի» մասնակցությամբ արդեն երկրորդ հանդիպումն է հետաձգվում: Չի կայանա նաեւ բեյսբոլի «Բոստոն Ռեդ Սոքս» թիմի հանդիպումը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի