16:42  ,  19 ապրիլի, 2013

Մեսին կարող է բաց թողնել «Լեւանտեի» հետ խաղը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի մասնակցությունը հարցականի տակ է ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակում կայանալիք վալենսիական «Լեւանտեի» հետ խաղին: Այդ մասին հայտարերել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի օգնական Ժորդի Ռոուրիան:

«Կկարողանա՞ Մեսին խաղադաշտ դուրս գալ, կորոշենք վաղը: Ամեն ինչ կախված է նրա վիճակից»,- մարզիչի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» թվիթերյան պաշտոնական էջը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեսին միացել էր կատալոնական ակումբի ընդհանուր խմբին:

«Բարսելոնա» - «Լեւանտե» խաղը կկայանա ապրիլի 20-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում