11:08  ,  17 ապրիլի, 2013

Արաս Օզբիլիսը կարող է բաց թողնել «Զենիթի» դեմ խաղը

Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մասնակցությունը հարցականի տակ է ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակում կայանալիք Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ խաղին:

«Спорт день за днем»-ը գրում է, որ ապրիլի 13-ին կայացած «Թերեկ» - «Կուբան» (2:2) խաղից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի մոտ առաղջական խնդիրներ են առաջացել:

«Զենիթ» - «Կուբան» խաղը կկայանա ապրիլի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:30-ին: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Օզբիլիսը մասնակցել է 19 խաղի, դարձել է 9 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով