11:08 17 ապրիլի, 2013Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մասնակցությունը հարցականի տակ է ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակում կայանալիք Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ խաղին:
«Спорт день за днем»-ը գրում է, որ ապրիլի 13-ին կայացած «Թերեկ» - «Կուբան» (2:2) խաղից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի մոտ առաղջական խնդիրներ են առաջացել:
«Զենիթ» - «Կուբան» խաղը կկայանա ապրիլի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:30-ին: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Օզբիլիսը մասնակցել է 19 խաղի, դարձել է 9 գոլի հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.