Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը սատարել է Դոնի Ռոստովի հայերի որոշումը՝ ներկա չլինել Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրի՝ «Ռոստով» - «Սպարտակ» հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 6-ին:
Հանդիպումից առաջ Յուրա Մովսիսյանը հանդիպել է Ռոստովի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ ինքնագիր է թողել հայերի գնած խաղի 60 տոմսերից յուրաքանչյուրի վրա:
«Ռոստովում առկա լարված վիճակը պետք է չմթագնի հանդիպումը: Մենք զրուցեցինք Յուրայի հետ մոտ 20 րոպե, եւ նա կողմ արտահայտվեց մեր որոշմանը՝ չգնալ խաղին»,- հայ համայնքի ներկայացուցիչի խոսքը մեջբերում է Sovsport-ը:
Մարտի 28-ին դանակահարության հետեւանքով զոհվել է «Ռոստովի» երկրպագու Ալեքսանդր Տերեխովը: Քրեական գործով կասկածյալները երկուսն են՝ Նիկա Խարչիլավան եւ Գարեգին Մնացականյանը: Այդ պատճառով Ռոստովում զգուշանում են հայերի նկատմամբ սադրանքներից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում