11:27  ,  2 ապրիլի, 2013

Արաս Օզբիլիսը՝ տուրի լավագույն գոլի հեղինակ

Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օբիլիսի՝ մարտի 31-ին Մոսկվայի «Սպարտակի» դարպասը խփած գնդակը ռուսական «Спорт-Экспресс»-ի անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի լավագույն գոլ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հավաքել է 25 բալ: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Սպարտակի» իսպանացի կիսապաշտպան Խոսե Խուրադոյի՝ «Կուբանի» հետ խաղում խփած գոլը՝ 19 բալ: Լավագույն եռյակը եզրափակել է «Կրասնոդարի» հարձակվող Վանդերսոնի առաջին գոլը Մախաչկալայի «Անժիի» դարպասը՝ 12 բալ:

Ընդհանուր հաշվարկում Օզբիլիսը 65 բալով երրորդն է: Առաջատար Ալեքսանդր Կոկորինն ունի 77 բալ, իսկ 5-րդ տեղում գտնվող Յուրա Մովսիսյանը՝ 44:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով