22:11  ,  31 մարտի, 2013

«Սպարտակ» - «Կուբան»՝ 2:2

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական խաղադաշտում ոչ ոքի խաղաց Կրասնոդարի «Կուբանի» հետ՝ 2:2:

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, սակայն ավարտվեց «Սպարտակի» նվազագույն հաղթանակով: 23-րդ րոպեին «Կուբանի» ռուս կիսապաշտպան Գեորգ Բուկուրն իր թիմակից Շարլ Կաբորեին օգնեց դառնալ ինքագոլի հեղինակ եւ առաջ մղել «Սպարտակին»:

Ընմիջումից հետո՝ 57-րդ րոպեին, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն անկրկնելի հարվածով խփեց «Կուբանի» պատասխան գնդակը՝ հավասարեցնելով հաշիվը: Օզբիլիսի հարվածն այնքան իդեալական ստացվեց, որ «Սպարտակի» դարպասապահ Սերգեյ Պեսյակովը նույնիսկ գնդակը որսալու փորձ չկատարեց: Անցավ եւս 5 րոպե եւս կրասնոդարցիներն արդեն առաջ անցան հաշվի մեջ: Ռումինացի հարձակվող Գեորգ Բուկուրը խփեց «Կուբանի» երկրորդ գնդակը, բայց հյուրերին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Խաղի ավարտից 8 րոպե առաջ իսպանացի կիսապաշտպան Խոսե Խուարդոն գեղեցիկ հարվածով «Սպարտակին» փրկեց պարտությունից:

Հանդիպմանը մասնակցեցին նաեւ Յուրա Մովսիսյանը եւ Մարկոս Պիզելին: Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր եւ խաղաց 84 րոպե, սակայն չկարողացավ դրսեւորել իր լավագույն որակները: Մարկոսը «Կուբանի» կազմում փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին, իսկ Օզբիլիսը խաղադաշտը լքեց 71-րդ րոպեին:

«Կուբանը», «Սպարտակը» եւ «Դինամոն» ունեն 37-ական միավոր եւ բաժանում են 5-7-րդ տեղերը:

Ռուսաստանի առաջնություն. 22-րդ տուր 

«Սպարտակ» - «Կուբան»՝ 2:2

Շարլ Կաբորե, 23 (ինքնագոլ), Խոսե Մանուել Խուրադո, 82 – Արաս Օզբիլիս, 57, Գեորգ Բուկուր, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում