Ես հպարտ եմ լինել առաջին հայը Հոկեյի ազգային լիգայում, ասել է «Վինիպեգի» 22-ամյա պաշտպան Զաք Բոգոսյանը, որը խոսել է իր հայկական արմատների մասին, հաղորդում է nyhockeyjournal.com-ը:
«Ես դաստիարակվել են հայկական ընտանիքում, հայկական ավանդույթներով: Պապուս հայրը՝ Ստեփանը, Հայոց ցեղասպանությունից հետո փրկվել է եւ հայտնվել է ԱՄՆ-ում: Ես մեծացել եմ բանվորների ընտանիքում, փոքր քաղաքում: Եվ եթե ես եմ կարողացել հասնել այսօրվա իմ վիճակին, ապա շատերը նույնպես կարող են կրկնել իմ ուղին: Ես հպարտ եմ լինել առաջին հայը Հոկեյի ազգային լիգայում: Սակայն դա միայն իմ վաստակը չէ: Մեծ դեր են խաղացել նաեւ իմ ծնողները, բոլոր նրանք, ովքեր օգնել են ինձ»,- ասել է Զաք Բոգոսյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի 
14:03 , 10 նոյեմբերի 
13:04 , 10 նոյեմբերի 
12:32 , 10 նոյեմբերի
12:02 , 10 նոյեմբերի
11:01 , 10 նոյեմբերի
10:18 , 10 նոյեմբերի
10:02 , 10 նոյեմբերի
09:07 , 10 նոյեմբերի