10:29  ,  3 ապրիլի, 2012

Օրվա աստղերը

Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնությունում օրվա աստղ է ճանաչվել «Տամպա Բեյի» հարձակվող Սթիվեն Սթեւմոքսը, որը «Վաշինգտոնի» հետ խաղում դարձել է երկու դիպուկ նետման եւ մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:

Երկրորդ լավագույնը «Լոս Անջելեսի» դարպասապահ Ջոնաթան Քվիկն է, որը հետ է մղել  «Էդմոնտոնի» հոկեյիստների բոլոր` 19 նետումները:

Երրորդ աստղ է ճանաչվել «Վաշինգտոնի» հարձակվող Ալեքսանդր Սեմինտ` 1 գոլ, եւ արդյունավետ փոխանցում «Տամպա Բեյի» հետ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում