15:20  ,  22 մարտի, 2013

Մուսա Մուրթազալիեւը կգոտեմարտի չեմպիոնի տիտղոսի համար

Հայաստանը ներկայացնող դաղստանցի Մուսա Մուրթազալիեւը դուրս եկավ Թբիլիսիում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ: 84 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մուսա Մուրթազալիեւը 3:1 հաշվով առավելության հասավ մոլդովացի Պյոտր Յանուլովի նկատմամբ:

Եզրափակիչում Մուսա Մուրթազալիեւի մրցակիցը կլինի վրացի Դաթո Մարսագիշվիլին, որը 5:2 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Անզոր Ուրիշեւի նկատմամբ:

Ֆոտո` Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում