Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրթազալիեւը հաղթանակով մեկնարկեց Թբիլիսիում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: 84 կգ քաշային կարգում Մուրթազալիեւը 1/8 եզրափակիչում առավելության հասավ սլովակ Միխայել Բոդնարի նկատմամբ: Դաղստանցի ըմբիշը հաղթեց 3:0, 7:0 հաշվով:
Երկրորդ գոտեմարտում Մուրթազալիեւի մրցակիցը կլինի ուկրաինացի Իբրագիմ Ալդատովը, որը 7:3 հաշվով հաղթեց ադրբեջանցի Մագոմեդգաջի Խաթիեւին:
Ֆոտո` Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում