19:01  ,  19 մարտի, 2013

Դավիթ Սաֆարյանը հաղթեց թուրք մրցակցին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Թբիլիսիում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճեց ոսկե մեդալ: 66 կգ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը եզրափակիչում գոտեմարտեց թուրք Յակուպ Գորի հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Գոտեմարտը տեւեց երկու մրցափուլ: Յուրաքանչյուրն ավարտվեց 1:0 հաշվով Դավիթ Սաֆարյանի օգտին: Գրանցվեց ոչ ոքի, վիճակը հայ ըմբիշի օգտին էր` 3:0

Բրոնզե մեդալները նվաճեցին բելառուս Ալեքսանդր Կոնտոեւը եւ ռուսաստանցի Իլյաս Բեկբուլատովը:

Հիշեցնենք, որ 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը պայքարն ավարտել էր քառորդ եզրափակիչում:

Ֆոտո` Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում