10:15  ,  19 մարտի, 2013

Աշխարհի ամենահարուստ մարզիկը հանդիպում է օլիմպիական չեմպիոնի հետ (ֆոտո)

2010թ. օլիմպիական չեմպիոն, ամերիկացի լեռնադահուկորդ Լինդսի Վոնը հաստատել է, որ հանդիպում է աշխարհի ամենահարուստ մարզիկ, ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսի հետ:

«Սկզբում մենք ընկերներ էինք, սակայն հիմա մեր հարաբերություններն այլ մակարդակի վրա են: Հուսով եմ՝ մամուլը կհարգի մեր անձնական կյանքը եւ մեծ աղմուկ չի բարձրացնի»,- Վոնի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Թայգեր Վուսդն ամուսնացած է եղել շվեդ մոդել Էլին Նորդեգենի հետ եւ ունի 2 երեխա: 2009-ին մամուլում լուրեր հայտնվեցին, թե Վուդսը դավաճանել է կնոջը: Բարձրացավ մեծ աղմուկ, ինչից հետո գոլֆիստն ու մոդելն ամուսնալուծվեցին: 


Ֆոտո՝ AP, Reuters

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում