14:46  ,  2 ապրիլի, 2012

Մայքլ Ջորդանը չի պատրաստվում վաճառել իր ակումբը

Ամերիկյան բասկետբոլի լեգենդ, NBA-ի  հնգակի չեմպիոն, Արեւելյան գոտու հետնապահ «Շարլոտի» սեփականատեր Մայքլ Ջորդանը հայտարարել է, որ չի պատրաստվում վաճառել իր ակումբը:

«Չեմ պատրաստվում հրաժարվել իմ ակումբից: Ինձ զայրացնում են լուրերը, թե ես ցանկանում եմ վաճառել իմ ակումբը: Հավաստիացնում եմ, որ ամբողջությամբ նվիրված եմ «Շարլոտին» եւ պատրաստվում եմ թիմին դարձնել չեմպիոնության հավակնորդ»,- Մայքլ Ջորդանի խոսքը մեջբերում է USA Today-ը:

Ընթացիկ մրցաշրջանում «Շարլոտն» ընդամենը 7 հաղթանակ է տարել 43 խաղերում: «Ֆորբս» ամսագրի տվյալներով՝ Մայքլ Ջորդանի ակումբը տարեկան 10 միլիոն դոլար է կորցնում հովանավորների պասիվության հետեւանքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս