Ամերիկյան բասկետբոլի լեգենդ, NBA-ի հնգակի չեմպիոն, Արեւելյան գոտու հետնապահ «Շարլոտի» սեփականատեր Մայքլ Ջորդանը հայտարարել է, որ չի պատրաստվում վաճառել իր ակումբը:
«Չեմ պատրաստվում հրաժարվել իմ ակումբից: Ինձ զայրացնում են լուրերը, թե ես ցանկանում եմ վաճառել իմ ակումբը: Հավաստիացնում եմ, որ ամբողջությամբ նվիրված եմ «Շարլոտին» եւ պատրաստվում եմ թիմին դարձնել չեմպիոնության հավակնորդ»,- Մայքլ Ջորդանի խոսքը մեջբերում է USA Today-ը:
Ընթացիկ մրցաշրջանում «Շարլոտն» ընդամենը 7 հաղթանակ է տարել 43 խաղերում: «Ֆորբս» ամսագրի տվյալներով՝ Մայքլ Ջորդանի ակումբը տարեկան 10 միլիոն դոլար է կորցնում հովանավորների պասիվության հետեւանքով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի